ԱՄՆ վարչակազմի կողմից Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 22: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
«Դա պարզապես նախագիծ էր, ընդամենը նախագիծ։ Դա ծրագիր չէր։ Դա կոնցեպտ էր։ Եվ այդտեղից նրանք վերցրին 28 կետերից յուրաքանչյուրը և կրճատեցին մինչև 22։ Դրանցից շատերը լուծվեցին, և ըստ էության՝ շատ բարենպաստ։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի», - նշել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տան կողմից բացահայտված և հետագայում հաստատված ծրագիրը սկզբնապես բաղկացած էր 28 կետից: Մի քանի օր անց The Washington Post-ը և Financial Times-ը հայտնել են, որ Ժնևում Կիևի և նրա դաշնակիցների միջև բանակցություններից հետո այն կրճատվել է մինչև 19 կետի



