Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է Սվիրիդե...

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է նախկին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին վարչապետ նշանակելու օգտին։ Կողմ է քվերակել 262 պատգամավոր, հայտնում է pravda.com-ը։

Հուլիսի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը։

Մինչ այս վարչապետի պաշտոնը 2020-ի մարտից զբաղեցնում էր Դենիս Շմիհալը: Նա նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում: