Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել ե...

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել երկրում անգլերենի կարգավիճակի մասին։ Ամրագրվում է անգլերենի կարգավիճակը՝ որպես Ուկրաինայում միջազգային հաղորդակցության լեզուներից մեկը:

Օրենքը սահմանում է նաև պաշտոնների խմբերը, որոնք պարտավոր են տիրապետել անգլերենին, կարգավորում է անգլերենի օգտագործման առանձնահատկություններն իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում, կրթության, մշակույթի, տրանսպորտի, առողջապահության և այլ ոլորտներում:

Նոր օրենքով նախատեսում է անգլերենի ուսուցում կրթական բոլոր մակարդակներում՝ սկսած մանկապարտեզից։