Ուկրաինան ներկայումս ԱՄՆ-ի հետ չի քննարկում մինչև 2025 թվականի ավարտը ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն պատրաստ է խոսել այս թեմայի շուրջ, եթե Վաշինգտոնը նման հարց բարձրացնի։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Public» հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովայի խոսքերին։
Հրատարակությանը տված հարցազրույցում Մարկարովան նաև հիշեցրել է, որ երբ այս թեման «տեսականորեն քննարկվում էր» 2023-2024 թվականներին, Կիևի դիրքորոշումն այն էր, որ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։
Ավելի վաղ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի ունենան մինչև այս տարվա վերջ, հատկապես եթե Ռուսաստանի հետ զինադադար կնքվի։