Ուկրաինայի՝ 2027 թվականի հունվարի 1-ին ԵՄ-ին...

Ուկրաինայի՝ 2027 թվականի հունվարի 1-ին ԵՄ-ին միանալու մասին խոսք անգամ լինել չի կարող, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

«ԵՄ բոլոր անդամները, այդ թվում՝ Ուկրաինան, որոնք ցանկանում են միանալ ապագայում, պետք է համապատասխանեն չափանիշներին։ Գործընթացը սովորաբար տևում է մի քանի տարի։ Եվրամիությանը միանալը երկարատև գործընթաց է։ Աստիճանական ինտեգրումը միշտ հնարավոր է, բայց նման արագ անդամակցությունը պարզապես գործնականում անհնար է», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

«Այժմ կան այլ առաջնահերթություններ՝ Աբու Դաբիում ընթացող բանակցությունները», - նշել է Մերցը: