Ուկրաինան սահմանում է անհատական պատժամիջոցներ...

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2026 թվականի փետրվարի 18-ի «Անհատական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների կիրառման մասին» որոշումը», - ասված է Զելենսկու հրամանագրի տեքստում։

Հրամանագրի հավելվածում հստակեցվում է, որ պատժամիջոցները սահմանվում են Լուկաշենկոյի դեմ: