Ուկրաինան պլանավորում է նախագահական ընտրությո...

Ուկրաինան սկսել է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հանրաքվեի պլանավորումը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը պահանջել է Կիևից անցկացնել քվեարկությունը մինչև մայիսի 15-ը, այլապես սպառնացել է զրկել երկիրը անվտանգության երաշխիքներից, գրում է Financial Times-ը՝ հղում տալով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում Սպիտակ տան ուժեղ ճնշման ֆոնին, որի նպատակը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների ավարտն է գարնանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած ուրբաթ լրագրողներին նույնպես ասել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է ավարտել պատերազմը մինչև ամառվա սկիզբը։