Ուկրաինան պետք է զգուշանա «պատերազմ հրահրողնե...

Ուկրաինայի հակամարտության կողմնակիցները Կիևին կեղծ խոստումներ են տալիս ռազմական գործողությունները շարունակելու համար։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը` ТАСС-ի փոխանցմամբ։

«Պատերազմ հրահրողներն աղաչում են շարունակել պատերազմը՝ տալով կեղծ խոստումներ», - նշել է Դմիտրևը մեկնաբանելով Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգի Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի վերաբերյալ։ Քելլոգը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան առավելություն կունենա հակամարտության մեջ, եթե դիմանա այս ձմռանը և գոյատևի մինչև մարտ կամ ապրիլ։