![Ուկրաինան պատրաստ է գրավել Ռուսաստանի փոքր քա...](/imgs/posts/medium/2023/04/ed04fe6.jpeg)
«Ազովի» գումարտակի ներկայացուցիչ Բոգդան Կրոտեւիչը The Washington Post-ին ասել է, որ Ուկրաինան կարող է հակահարձակման ընթացքում օգտագործել ռուսական փոքր քաղաքները գրավելու մարտավարությունը տարածքները վերադարձնելու համար:
Նշվում է, որ Կրոտեւիչը, խոսելով Ուկրաինայի ծրագրվող հակահարձակման մասին, ասել է, որ ուկրաինական զինված ուժերը կարող են ՌԴ-ի փոքր քաղաքները գրավելու փորձեր ձեռնարկել՝ «դրանք որպես լծակ օգտագործելով Ռուսաստանի կողմից գրաված տարածքները վերադարձնելու համար»։
Նա նաեւ հավելել է, որ «Ազովն» օգտագործում է «Ազովստալում» մարտերի փորձը հետագա բախումների համար։