Ուկրաինան մայիսի 29-ից իր երկինքը փակում է բե...

Ուկրաինայի նախարարների խորհուրդը մայիսի 28-ին կայացած արտահերթ նիստում հաստատել է բելառուսական ինքնաթիռները Ուկրաինայի օդային տարածքում արգելելու մասին որոշումը։

Արգելքը կգործի մայիսի 29-ից։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:

Ընդգծենք, որ Ուկրաինայից զատ եվրոպական մի շարք երկրներ ևս դադարեցրել են օդային համագործակցությունը Բելառուսի հետ։