Ուկրաինան կտրականապես դեմ է ռազմավարական տարա...

Ուկրաինան կտրականապես դեմ է նահանջել ռազմավարական նշանակություն ունեցող այն տարածքներից, որոնք Ռուսաստանին չի հաջողվել գրավել՝ չնայած տասնյակ հազարավոր զինվորների զոհաբերմանը, ասել է Զելենսկին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես դրան այլ կերպ եմ նայում։ Ես դրան չեմ նայում պարզապես որպես հողի։ Ես դա տեսնում եմ որպես դավաճանություն՝ մեր դիրքերի թուլացում, այնտեղ ապրող մեր հարյուր հազարավոր մարդկանց բախտի քմահաճույքին թողնում։ Ահա թե ինչպես եմ ես դա տեսնում։ Եվ ես համոզված եմ, որ այդ նահանջը կպառակտի մեր հասարակությունը», ասել է նախագահը: