Ուկրաինան կարող է F-16 կործանիչներ ստանալ մին...

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Fox News-ի եթերում ասել է, որ Ուկրաինան կարող է ամերիկյան F-16 կործանիչներ ստանալ մինչև տարեվերջ։

«Իհարկե, մենք չենք կարծում, որ միայն F-16-ները բավարար կլինեն ռազմի դաշտում իրավիճակը փոխելու համար: Ուկրաինացիներին անհրաժեշտ է հրետանի, զինամթերք, հակաօդային պաշտպանության համակարգեր և տանկեր: Հսկայական քանակությամբ աջակցությունը մենք տրամադրում են աննախադեպ արագությամբ»,-ասել է Քիրբին:

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է նաև առաջիկա օրերին Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հուլիսի 19-ին ասել էր, որ լավագույն դեպքում F-16-ները Ուկրաինայում կլինեն հաջորդ տարի։