
Ուկրաինան կանի հնարավոր ամեն բան Միացյալ Նահանգների հետ իր կապերը պահպանելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալին։
Ըստ պաշտոնյայի՝ Կիևը դեռ միջոցներ ունի՝ մատակարարելու առաջնագծում գտնվող իր ուժերին։ Շմիհալը նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը շատ արժեքավոր է և հազարավոր կյանքեր է փրկում, և Կիևն ամեն կերպ կփորձի պահպանել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
«Մենք կշարունակենք աշխատել ԱՄՆ-ի հետ հասանելի բոլոր կապուղիներով, հանգիստ կերպով։ Մենք միայն մեկ ծրագիր ունենք՝ հաղթել և գոյատևել։ Կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ պլան Բ-ն կգրվի մեկ ուրիշի կողմից», - ասել է Շմիհալը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆրանսիայում և Լեհաստանում քննադատել են Վաշինգտոնի որոշումը Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին։
Իսկ Կրեմլում կարծում են, որ նման որոշումը կարող է Ուկրաինային մղել խաղաղության շուրջ բանակցությունների։