Ուկրաինան գրեթե չորս տարվա դադարից հետո դեսպա...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիվանագետ Միխայիլ Բրոդովիչին նշանակել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան. Այս պաշտոնն 2022 թվականից թափուր էր, հաղորդել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի աշխատակազմի կայքին։

«Միխայիլ Ֆրանկովիչ Բրոդովիչին նշանակել Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան», - ասվում է հունվարի 26-ի հրամանագրում։

Հիշեցնենք, որ Ուկրաինան գրեթե չորս տարի դեսպան չունի Վրաստանում։

2022 թվականի մարտին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել դեսպան Իգոր Դոլգովին Վրաստանից և հունիսին ազատել նրան պաշտոնից։