![Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին](/imgs/posts/medium/2023/05/2a32ebe.jpeg)
«Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ ռուս զինվորականներն ու հատուկ ծառայությունները շարքից հանել են երկու անօդաչու թռչող սարք, տուժածներ չկան:
«Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կրեմլին հարվածելու փորձին, որտեղ և երբ հարմար կհամարի»,-հաղորդում է աղբյուրը՝ նշելով, որ Կրեմլը Կիևի ռեժիմի կողմից հարվածի փորձը գնահատում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և Հաղթանակի օրվա նախաշեմին ՌԴ նախագահի դեմ մահափորձ: Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինը չի տուժել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։