Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամ...

Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որն այցով գտնվում է Կիևում, ստորագրել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև հարյուրամյա գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հասել ենք նոր մակարդակի, սա ավելին է, քան ռազմավարական հարաբերություններ, մենք ստորագրել ենք հարյուրամյա գործընկերության համաձայնագիր», - ասել է Զելենսկին:

Նշվում է, որ այս փաստաթուղթը կխորացնի երկկողմ հարաբերությունները պաշտպանության ոլորտում, բացի այդ, նախատեսում է Կիևին հետագա ռազմական օգնության տրամադրում։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։