![Ուկրաինան և Հյուսիսային Մակեդոնիան ստորագրել...](/imgs/posts/medium/2025/02/f514eec.jpeg)
Ուկրաինայի փոխվարչապետ, Համայնքների և տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբան և Հյուսիսային Մակեդոնիայի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ալեքսանդեր Նիկոլոսկին ստորագրել են արձանագրություն՝ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի շրջանակում։
Կուլեբան հայտարարել է, որ այս արձանագրությունը լիովին հաստատում է «տրանսպորտային առանց վիզայի ռեժիմը» երկու երկրների միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար։
Նրա խոսքով՝ 2024 թվականին Ուկրաինայի արտահանումը Հյուսիսային Մակեդոնիա աճել է գրեթե 30%-ով, ինչը պայմանավորված է տրանսպորտի ազատականացմամբ, այս մասին գրել է Ինտերֆաքս-ը։