Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն տրամադրել ևս տ...

Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն տրամադրել ևս տասը Patriot ՀՕՊ համակարգ և արդեն համաձայնության է եկել իր դաշնակիցների հետ երեք նման համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից հաստատում երկու համակարգերի, Նորվեգիայից՝ մեկի վերաբերյալ։ Մենք ներկայում աշխատում ենք մեր նիդեռլանդցի գործընկերների հետ», - Զելենսկիի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի առջև այժմ կանգնած է «բոլոր տասը համակարգերի համար գումար գտնելու խնդրի առջև»։

Զելենսկին նաև ասել է, որ «մենք աշխատում ենք հրթիռների հարցի վրա, մենք ունենք հրթիռներ»։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ամռան սկզբին Ուկրաինայի զինված ուժերը սկսել են Patriot համակարգերի համար հրթիռների պակաս զգալ։ Որոշակի պահի ԱՄՆ-ն դադարեցրել է նման հրթիռների մատակարարումը Կիևին, բայց հետո վերսկսել է մատակարարումները։

Բանակի ֆինանսավորման հետ կապված իրավիճակը նկարագրելով՝ Զելենսկին ասել է, որ Կիևը պետք է «փակի տարեկան 40 միլիարդ (դոլարի) դեֆիցիտը»։