«Շատ կրեատիվ գաղափարներ» են առաջ քաշվում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը։
«Սեղանին շատ կրեատիվ գաղափարներ կան, որոնք ես այսօր չեմ կարող քննարկել, քանի որ դա, հավանաբար, անտեղի կլինի», — ասել է Ուիթքոֆը YES Meeting ուկրաինական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ գաղափարները «իրատեսական և ողջամիտ» են։
«Եվ նույնիսկ եթե դրանք չեն աշխատում, դա չի նշանակում, որ մենք չենք փորձում», — հավելել է ԱՄՆ հատուկ դեսպանորդը։



