Ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղու...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ այս պահին կոնկրետ նախաձեռնություններ չեն դիտարկվում։

«Մենք մեր գործընկերներին տեղեկացրել ենք ուկրաինական ճգնաժամի կարգավորման ջանքերի շուրջ վերջին զարգացումների մասին։ Այժմ որևէ կոնկրետ նախաձեռնություն չի նկատվում», —  ասել է նա՝

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ Ստամբուլում:g