Ուկրաինական հակամարտության կարգավորման գործու...

Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բրիտանական «UnHerd» պորտալին տված հարցազրույցում։

Նա նաև հայտնել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին՝ Մայամիում նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի գլխավորած ռուսական պատվիրակության հետ խորհրդակցություններից հետո։

 «Ես կարծում եմ, որ մեր ձեռք բերած առաջընթացն այն է, որ բոլոր հարցերն այժմ բացահայտ քննարկվում են», - նշել է Վենսը։

Ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է գրանցվել, սակայն խաղաղ կարգավորման բացարձակ վստահություն չկա:

«Կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ դա տեղի կունենա, բայց նաև շատ հավանական է, որ դա տեղի չի ունենա», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ քննարկվում են նաև Զապորոժյեի ատոմակայանի համատեղ վերահսկողության հնարավորությունը և Ուկրաինայում ռուսների կարգավիճակը: