
Ուկրաինական բանակի զինանոցում ադրբեջանական 82 միլիմետրանոց 20N5 ականանետեր են նկատվել։ Նախկինում Ադրբեջանը հրապարակայնորեն չի հայտարարել Ուկրաինային ռազմական տեխնիկա կամ զենք մատակարարելու մասին, գրում է «Военный осведомитель» Telegram-ալիքը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին (ՀՌԳ-ի մեկնարկից ուղիղ երկու օր առաջ) ստորագրվեց Մոսկվայի հռչակագիրը՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության մասին։