
Վոլգոգրադի մարզում տարածաշրջանը գրոհած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են նավթավերամշակման գործարանի տարածք, որտեղ նավթամթերքի արտահոսք է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը։
Վոլգոգրադի օդանավակայանում գիշերը ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը ժամանակավորապես սահմանափակվել է։ V1 Telegram ալիքի տվյալներով՝ Սոչիից առնվազն մեկ և Մոսկվայից երկու չվերթ է ուշացել։