Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սոչիի վրա,...

Հոկտեմբերի 17-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերում ոչնչացրել են ուկրաինական 61 անօդաչու թռչող սարք։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր Telegram ալիքում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Ղրիմում խոցվել է 32 անօդաչու թռչող սարք, Ռոստովի մարզում՝ 13, Սև ծովի վրա՝ վեց, իսկ Բրյանսկի մարզում՝ հինգ։

Եվս երկու անօդաչու թռչող սարք խփվել է Տուլայի և Մոսկվայի մարզերում, իսկ մեկը՝ Կուրսկի մարզում։

Ավելին, ՀՕՊ ուժերը գիշերը հետ են մղել Սոչիի վրա իրականացված հրթիռային հարձակումը։

Գիշերային հարձակման ֆոնին յոթ օդանավակայաններում սահմանվել են ինքնաթիռների մուտքի և ելքի սահմանափակումներ։ Այդ սահմանափակումները վերացվել են առավոտյան։ Խոսքը Իժևսկի, Կալուգայի (Գրաբցևո), Նիժնի Նովգորոդի (Ստրիգինո), Կազանի, Նիժնեկամսկի (Բեգիշևո), Ուֆայի և Յարոսլավլի (Տունոշնա) օդանավակայանների մասին է։