
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին Կիևում կքննարկի Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին նա նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։
«Ուկրաինացիները ոգեշնչում են աշխարհին իրենց քաջությամբ։
Նրանց տոկունությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը։
Ես այսօր Կիևում եմ՝ ֆինանսական և ռազմական աջակցության, Ուկրաինայի էներգետիկ ոլորտի անվտանգության և Ռուսաստանին իր պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բանակցությունների համար»,- նշել է նա գրառման մեջ։