Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավա...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար վերածվել է ռազմավարական աղետի, և Մոսկվան հաստատապես չի հասնի պատերազմի առաջին օրը իր առջև դրված նպատակներին:

Հղում անելով Պենտագոնի տվյալներին՝ պետքարտուղարը նշել է, որ ռուսական կողմն օրական կորցնում է 5000 զինվորական (միայն զոհեր), ինչի հետևանքով սա դարձել է առաջին հակամարտությունը, որտեղ ռուսների մոտ մահացության մակարդակը գերազանցում է վիրավորների թվին։ 

Ռուբիոն բարձր է գնահատել ուկրաինական բանակի արդյունավետությունն ու արձանագրել, որ ՌԴ-ն ռազմական ճանապարհով դժվար թե կարողանա հասնել անգամ այն պահանջներին, որոնք այժմ ներկայացնում է բանակցություններում։