Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, հարձակման հետևանքով նավթատար տանկերի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է UK Maritime Trade Operations Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի առևտրային նավագնացության համակարգման կենտրոնը (UKMTO)։
«UKMTO-ն տեղեկություն է ստացել Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ տանկերը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է»,- ասվում է հաղորդագրությունում։
UKMTO-ի տվյալներով՝ անձնակազմի անդամներն չեն ուժել։ Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության մասին տվյալներ չկան։
Միջադեպի այլ մանրամասներ, այդ թվում՝ նավի անվանումը և գրանցման նավահանգիստը, չեն հաղորդվում։



