ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Օդանավակայանում Ուիթքոֆին դիմավորել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ ներկայացուցչի հանդիպումը կսկսվի ժամը 18:00-ից հետո։ Կքննարկվեն Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը։



