Իսկապես հույս ունեմ, որ դիվանագիտական լուծում կլինի, Ֆլորիդայում Իսրայելա-ամերիկյան խորհրդի համաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք նա հավանական է համարում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական հարվածը՝ The Times of Israel-ի փոխանցմամբ:
Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ Իրանի հետ դիվանագիտական համաձայնագիրը կլուծի 4 հարց՝ միջուկային հարստացման դադարեցում, հրթիռների պաշարների կրճատում, մոտավորապես 2 տոննա միջուկային նյութի կրճատում, և դադարեցնել տարածաշրջանային միջնորդներին աջակցելը։
«Եթե նրանք ցանկանում են վերադառնալ Ազգերի լիգա, մենք կարող ենք այս չորս հարցերը լուծել դիվանագիտորեն, և դա կլինի հիանալի լուծում։ Այլընտրանքը վատն է», - ասաց Ուիթքոֆը։
Երբ նրան հարցրին իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձի մասին, հատուկ ներկայացուցիչը ցուցարարներին անվանել է անհավանականորեն քաջ մարդիկ և համերաշխություն հայտնել նրանց հետ։



