Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզնից. եթե ավելորդ...

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Նալբանդյան փողոցով իջավ եւ Սախարովի հրապարակից թեքվեց դեպի Ժուռնալիստների միության շենք, սակայն այստեղ մեծ թվով կարմիրբերետավորներ փակեցին երթի ճանապարհը:

Ոստիկանները պահանջեցին բացել փողոցի երթեւեկելի հատվածը:

Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր նպատակը կարգ խանգարելը չի, դուք մարդկանց ապօրինի բռնել, տարել եք: Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզնից: Եթե որեւէ ավելորդ քայլ դուք կանեք, ես խոստանում են, որ ամբողջությամբ դա լինելու է ձեր պատասխանատվության վրա եւ վերջը ամեն ինչի: Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք եւ ժողովրդին էլ մի փորձեք ահաբեկել: Էս տղաներին բերել եք ահասարսուռ տեսարան ստեղծելո՞ւ: Դուք դրա համա՞ր եք: Մարդկանց ինչո՞ւ եք ուզում վախեցնել: Ոչ ոք վախեցող չէ: Ձեր տրամաբանությունը հրահրելն է:

Ուզո՞ւմ եք ճանապարհը բացել, երկու քայլ հետ գնացեք, կբացենք»:

Ոստիկանները հետ գնացին մի քանի քայլ:

Բագրատ Սրբազանի կոչով երթի մասնակիցները երթեւեկելի հատվածը  բացեցին: