
Hraparak.am-ը գրում է․ Այսօր Երեւանի ավագանու նիստին Մեսրոպ Մանուկյանը խոսել է Երեւանում իրականացվող շինարարությունների վատ որակի մասին։
Մասնավորապես ասել է․
«Ձեր ՔՊ-ի համար 2 Վահագն Ալեքսանյանը, ով մեղադրում է, ասում է՝ ճկույթով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկինների շինարարություններն արեք։ Բա ՔՊ-ի ավագանիներ, ձեր գործի անունն ի՞նչ է, որ դրանք գնում վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիններին բռնեք, հերն անիծեք։ Այս նույն գումարները, որ պակաս է հավաքագրվում, Վահագն Ալեքսանյանի մոտ, օրինակի համար, հարց չի առաջանո՞ւմ, որ ինքը իմ հետևորդը լիներ ու տեսներ, որ Թումանյան փողոցի ասֆալտը ում հետ կապ ունի, այն ամենալավ նախկինի հետ, որ ասել եմ, թե այդ ընկերությունը ինչի՞ է վատ արել։ Կամ օրինակ, «Կառե» ընկերությանը Գասպարյան Վովայի հետ է կապվում։ Եթե վատ է անում, գնացեք բռնեք, ով ուզում է լինի, հերն անիծեք։ Ես անդրադարձել եմ, իսկ դուք չեք անդրադարձել»։
Թե որքանով նշված «Կառե» ընկերությունը կապ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, մենք ստացանք նրա արձագանքը Մեսրոպ Մանուկյանի հայտարարությանը․
«Լավ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Սույն ավագանուն բարի խորհուրդ՝ ինքնահաստատման այլ ճանապարհ ընտրիր։ Հիշատակված ընկերության, ասֆալտի, քար ու ցեմենտի մասին առաջին անգամ եմ լսում, և ձեր պատկերացրած շինարարությամբ երբեք չեմ զբաղվել։ Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տղաներ և աղջիկներ, իմ անուն-ազգանունը մի օգտագործեք ձեր անուն-ազգանունը ճանաչելի դարձնելու նպատակով»։