Տղամարդը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանու...

ԼՂ դատախազությունը լրացրել է «Պետական  դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան» վերտառությամբ հաղորդագրությունը: 

Նշվում է, որ ԱՀ  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված  ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել  պետական դավաճանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում  10 (տասը) տարի ժամկետով: