Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին` նրա գործարկած նոր Threads սոցկայքի պատճառով, որին Մարկ Ցուկերբերգը բացահայտ կերպով «մրցակից» է համարել: Twitter-ի փաստաբանի` Մարկ Ցուկերբերգին ուղղված նամակում նշվում է, որ ընկերությունը լրջորեն մտահոգված է նրանով, որ Meta ընկերությունը զբաղվում է Twitter-ի առևտրային գաղտնիքների և այլ մտավոր սեփականության համակարգված, անօրինական և կանխամտածված յուրացմամբ:
Twitter-ը մտադիր է խստորեն պահպանել մտավոր սեփականության իր իրավունքները և պահանջում է, որ Meta-ն անհապաղ միջոցներ ձեռնարկի` դադարեցնելու համար Twitter-ի առևտրային գաղտնիքների կամ այլ` խիստ գաղտնի տեղեկատվության օգտագործումը: