
Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում, ոստիկանական ավտոբուսը պայթել է ինքնաշեն ականի վրա, հաղորդում է Daily Sabah-ը:
Աղբյուրի տեղեկություններով` պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին: Ականը գործել է, երբ ավտոբուսը անցել է տեղանքով: Մի քանի տվյալների համաձայն՝ այլ տրանսպորտային միջոցներ ևս վնասվել են պայթյունի ալիքի հետևանքով:
Նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը հաղորդել է, որ տուժել են նաև մի քանի ոստիկաններ ու քաղաքացիական անձինք, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Պաշտոնյան հայտնել է, որ վիրավորների վիճակը կրիտիկական չէ: Նրանց թիվը հստակեցվում է: