Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններու...

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը երկրաշարժից տուժած Թուրքիային։ Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում ոգևորիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունն ու դրան հետևած դրական արձագանքը», - գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև փրկարարների խմբեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա, որոնք աղետի գոտիներում մասնակցում են որոնողափրկարարական աշխատանքներին: