Թուրքիայում երկրաշարժը, ըստ վերջին տվյալների,...

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41020-ի։Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, հայտարարել են Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակից (AFAD):

«Մահացածների թիվը ներկայում կազմում է 41020»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերն անվանել է տարածաշրջանում վերջին 100 տարվա ընթացքում ամենասարսափելի բնական աղետը։ Ըստ Կլուգեի, երկու երկրներում էլ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի: