Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի էպիկենտրոնում այնուամենայնիվ գտնվել է մի քաղաք, որտեղ զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Որովհետեւ քաղաքապետը խստիվ արգելել է ապօրինի շինարարությունը։ 42.000 բնակչություն ունեցող Երզինը գտնվում է երկրաշարժերից ամենաշատ տուժած Հաթայ նահանգում։ Սակայն քաղաքը երկրաշարժից «դուրս է պրծել» միայն շենքերի վնասումով։ «Մենք մարդկային կորուստներ, վիրավորներ, փլուզումներ չենք ունեցել», - ասել է քաղաքապետ Օքքեշ Էլմասօղլուն։ Նա դա բացատրում է շինարարական նորմերի ցանկացած խախտման արգելքով և խիստ ստուգումներով՝ չնայած կառուցապատողների դժգոհությանը։ «Ես փոխզիջումների չեմ գնացել, և դա ինձ վրա արժեցել է շատ մարդկանց հետ մենամարտեր: Բայց իմ խիղճը հանգիստ է»,- ասել է Էլմասօղլուն։



