Ստամբուլում և Իզմիրում ձերբակալվել են յոթ կասկածյալներ։ Պարզվել է, որ նրանք գումարի դիմաց իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայությանն էին փոխանցում մասնավոր հետախույզների միջոցով ստացված տեղեկությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական հետախուզական ծառայությունները պարզել են, որ «Մոսադը» հետևում է Թուրքիայում իր թիրախներին մասնավոր խուզարկուների միջոցով: Հետաքննության շրջանակներում, մասնավորապես, պարզվել է, որ իսրայելական հետախուզությունը մասնավոր խուզարկուների միջոցով իրականացրել է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ կենսագրական տեղեկատվության հավաքում, հետախուզություն, հետաքննություն, ֆոտո և վիդեո փաստաթղթեր, իրական ժամանակի հսկողություն և հետևող սարքերի տեղադրում:
Պարզվել է, որ բոլոր ինը կասկածյալներն իրենց ստացած տեղեկությունները վաճառել են Մոսադին մասնավոր հետախույզների միջոցով։
Գործողության ընթացքում 9 կասկածյալներից 7-ը բերման են ենթարկվել։ Հայտնի է, որ նույն նախաքննության շրջանակներում նախկինում երկու կասկածյալ կալանավորվել էր։
2022 թվականի դեկտեմբերին նմանատիպ գործողություն արդեն իրականացվել էր Մոսադի հետախուզական գործունեության դեմ, որի ընթացքում համապատասխան միջոցներ էին ձեռնարկվել 68 ձերբակալվածների նկատմամբ։