Թուրքիայում ձերբակալել են ենթադրյալ ահաբեկչին

Թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել ենթադրյալ ահաբեկչի ձերբակալության մասին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կնոջը բերման են ենթարկել իր տանը։

Հիշեցնենք, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 81 մարդ։

Թուրքիայի իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակել։