Թուրքիայի Յալովա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԴԱԻՇ) դեմ գործողության ժամանակ զինված բախում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Բախման հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան։
Դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակության ջոկատներ։
Ըստ տեղեկությունների՝ փոխհրաձգությունը տևել մի քանի ժամ։
Բախումների գոտում գտնվող հինգ դպրոցներում այսօր դասերը դադարեցվել են, իսկ քաղաքացիական անձանց արգելվել է մուտք գործել գործողության գոտի։
Նշվում է, որ վիրավոր ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում և գործողությունը շարունակվում է Բուրսայից ուղարկված հատուկ նշանակության ուժերի աջակցությամբ։



