Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Կոնստա...

Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի մեծ վարդապետ Ագաֆանգելոս Սիսկոսը ձերբակալվել է թուրքական  ոստիկանության կողմից՝ թանկարժեք ժամացույց գողանալու համար, գրում է ԱՄՆ-ում հրատարակվող  «Էթնիկոս Կիկիրաս» թերթը։

«Թուրքական իշխանությունները երկուշաբթի ձերբակալել են Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի մեծ վարդապետ Ագաֆանգելոս Սիսկոսին՝ շատ արժեքավոր գրպանի ժամացույցի գողության համար, որը պատրաստվել է 1800 թվականին հավաքածուի համար։ Նա հայտնվել է բանտում, որտեղից, սակայն, ազատ է արձակվել Բարդուղիմեոս պատրիարքի ոստիկանական պահակախմբի միջամտությամբ։ Պատրիարքը նրան ուղարկել է անժամկետ արձակուրդի»,- գրել է թերթը։

Ֆանարեում աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ պատրիարքը չափազանց մտահոգված  եւ վշտացած է այս միջադեպի կապակցությամբ, քանի որ այն լայնորեն լուսաբանվում է թուրքական մամուլում եւ համացանցում, տեսանյութ է ցուցադրվում։

«Սա խայտառակություն է, քանի որ մեղավորը պատրիարքարանի անդամ է եւ նա պետք է մտածեր այն հաստատության մասին, որը նա ներկայացնում է եւ զգույշ լիներ»,- լրատվամիջոցներին ասել է խանութի սեփականատերը։

Մեծ վարդապետ Ագաֆանգելոսը նաեւ պատրիարքարանի արխիվագետն է։

«Կիրիկասի» հրատարակչի հետ զրույցում ժամացույցի գողությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Ագաֆանգելոսն ասել է, որ գործը փոխանցվել է իրավաբաններին։