Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է «Զանգեզ...

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է տարածաշրջանային հաղորդակցության հետ կապված խնդիրներից, անդրադառնալով նաեւ «Զանգեզուրի միջանցքին»։

Թուրքական CNNturk–ի հետ հարցազրույցի ժամանակ, թուրք նախարարը նշել է, թե Թուրքիան շատ կարեւոր է համարում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը շուտ ավարտվի եւ վերջնական խաղաղություն հաստատվի։ «Հայաստանը եւ Ադրբեջանը խոսում են այդ ճանապարհի վերաբերյալ։ Այնտեղ որպես այլընտրանք Իրանը կա։ Ամեն դեպքում այդ միջանցքը անցնելու է որեւէ հատվածով։ Թե Հայաստանի տարածքով կլինի, թե Իրանի տարածքով՝ ադրբեջանցի մեր եղբայրները ուշադիր հետեւում են գործընթացին։ Մենք էլ ենք գործընթացին հետեւում»,–ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը։