Թուրքիայի տարածքը Սիրիայից հրթիռակոծության է...

Թուրքիայի տարածքը Սիրիայից հրթիռակոծության է ենթարկվել: Հրթիռներն ընկել են երկրի հարավային Քիլիս նահանգում: Զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել, ասվում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:

Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել այն վայրերի ուղղությամբ, որտեղից արձակվել են հրթիռները: