Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի ար...

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավար Օրհան Սուլթանովին։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության կողմից սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել: