Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախո...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ մի շարք երկրների ղեկավարների հետ բանակցություններ է վարել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ 

Էրդողանը նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ ներգրավվելու միջնորդական ջանքերում՝ բախումները արագ դադարեցնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։