Թուրքիայի խորհրդարանը հունվարի 23-ին կարող է...

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին վավերացման արձանագրությունը երեքշաբթի օրը՝ հունվարի 23-ին, կմտցվի Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի օրակարգ: Սպասվում է, որ փաստաթղթի քննարկումն ու դրա շուրջ քվեարկությունը տեղի կունենա նույն օրը․ հայտնել է «Trt Haber» հեռուստաալիքը:

Ավելի վաղ «CNN Turk» հեռուստաալիքը հայտնել էր նման քննարկումների հնարավորության մասին։ Ի սկզբանե, խորհրդարանի օրակարգում մի քանի ներքին օրենսդրական ակտեր էին, սակայն երկուշաբթի սկսեցին հաղորդագրություններ հայտնվել արձանագրությունը քվեարկության դնելու հնարավորության մասին: 2023 թվականի դեկտեմբերի 26-ին այն հավանության է արժանացել թուրքական օրենսդիր ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի կողմից։