Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Ադրբեջանու...

Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 15-ին հաստատել է Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատի երկարաձգման վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը: 

Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում թուրք զինվորականների ներկայության մանդատը երկարաձգվել է 1 տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 17-ից: