Թուրքիայի Կենտրոնական բանկը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել է հիմանական տոկոսադրույքը 250 բազիսային կետով՝ 50%-ից մինչև 47,5%։ Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ՝ Արժութային քաղաքականության կոմիտեի այս տարվա վերջին նիստից հետո։
Թուրքիայի Կենտրոնական բանկի որոշումը համընկել է տեղական և արտասահմանյան վերլուծաբանների մեծամասնության կարծիքների հետ, որոնք կանխատեսում էին հիմնական տոկոսադրույքի իջեցում 150-250 բազիսային կետով։
Անցյալ տարվա հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել էր հիմնական տոկոսադրույքը 8,5%-ից մինչև 15%, որից հետո այն պարբերաբար վերանայվել է դեպի վեր մինչև 2024 թվականի մարտը։ Դրանից հետո կարգավորիչը ութ ամիս անընդմեջ դրույքը թողեց անփոփոխ՝ 50%, որպես իշխանությունների խիստ ֆինանսական քաղաքականության մի մաս: