![Թուրքիայի Ինեգոլ քաղաքում մեծ հրդեհ է․ այրվու...](/imgs/posts/medium/2023/08/cd74bbf.jpeg)
Թուրքիայի Բուրսա գավառում ուժեղ հրդեհ է բռնկվել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը պատել է 10 գործարան, այն մարվում է գետնից ու օդից։
Նշվում է, որ հրդեհ է բռնկվել Ինեգոլ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող տեքստիլ գործարանում։ Շուտով կրակը տարածվել է հարակից գործարանների շենքի վրա։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է չորս ուղղաթիռ և երկու ինքնաթիռ, 110 հրշեջ բրիգադ և 200 աշխատակից։ Չորս մարդ թունավոր գազով թունավորվելու հետևանքով հոսպիտալացվել է։
Չորեքշաբթի առավոտյան Բուրսայի քաղաքապետը հայտնել է, որ արդյունաբերական գոտում հրդեհի զարգացումը կասեցվել է , իսկ հրդեհը վերահսկվում է։