Թուրքիայի հետ մեր երկխոսությունը դրական հունով զարգանում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հետ իր վերջին հանդիպմանը:
«Կարծում եմ՝ մենք արդեն ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում օդային տարածքից օգտվելու եւ այլ հարցերում: Կան որոշակի վստահություն ամրապնդող միջոցառումներ, որոնք մենք պլանավորում ենք համատեղ անել: Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն, որի համաձայն սահմանը պետք է գոնե մասնակի բաց լիներ: Ցավոք, դա դեռ իրականություն չէ, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ:
Մեր երկխոսությունը դրական տեմպերով է զարգանում եւ դրական բովանդակություն ունի: Հույսս այն է, որ մոտ ապագայում կտեսնենք նոր ու էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»,- ընդգծեց Միրզոյանը: